Հայերեն Russian

Օկուպացված Քարվաճառում երկրաշարժ է տեղի ունեցել․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է Ադրբեջանի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Քարվաճառում՝ Դաշքեսանից 49 կմ հարավ։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝