Սույն թվականի ապրիլի 2-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի և շարժմանը միացած «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ գնդապետ Խաչիկ Ասրյանի հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնահերթ նպատակների և ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության Տեղեկատվության բաժին