Հայերեն Russian

Ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ ներգրավված ևս երեք անձ

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում ձերբակալել է Կենտրոնական Ասիայից եկած ևս երեք ներգաղթյալի, որոնք ներգրավված են եղել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնը։

ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկչության ժամանակ կիրառված հրազենը և տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար։ Երրորդը հավաքագրել է ահաբեկչության հանցակիցներին ու ֆինանսավորել իրագործողներին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝