Հայերեն Russian

«Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել (տեսանյութ)

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ևս երեք հանցակիցներ են ձերբակալվել Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում։

Գերատեսչության տվյալներով՝ գործով երկու նոր մեղադրյալներ գումար են փոխանցել հարձակման ժամանակ օգտագործված զենքի ու տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար։

Երրորդն ուղղակիորեն ներգրավված է եղել հանցակիցների հավաքագրման և կատարողների ֆինանսավորման մեջ: Երեք ձերբակալվածներն էլ Կենտրոնական Ասիայից են։

Նշենք, որ ավելի քան 144 մարդու կյանք խլած արյունալի հարձակման գործով կալանավորված է 10 անձ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝