Հայերեն Russian

Կարևոր հանդիպում` Մոսկվայում

Ապրիլի 2-ին Մոսկվայում կայացել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանի և շարժմանը միացած «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի հերթական հանդիպումը: Այս մասին 24.info.am-ը տեղեկանում է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից։

Երկու գործիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնահերթ նպատակների և ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանի և Խաչիկ Ասրյանի միջև դեռևս սույն թվականի մարտի 1֊ին Մոսկվայում կնքվել էր հուշագիր՝ Հայաստանը փրկելու, պաշտպանելու և հզորացնելու մասին։

Անի Ավետիսյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝