Հայերեն Russian

Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Գերմանական թիմը հաղթեց 1։0 հաշվով և դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 2։0 հաշվով, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Պատասխան խաղի միակ գոլը գերմանական թիմի կազմում խփեց պաշտպան Մաթս Հյումելսը։

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա «Ռեալ»-«Բավարիա» զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա մայիսի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Դորտմունդի «Բորուսիան» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2012-13 թթ․ մրցաշրջանում, որտեղ պարտվել է Մյունխենի «Բավարիային» 1։2 հաշվով։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում՝ հունիսի 1-ին։

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում ՝