Հայերեն Russian

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Կիսվել սոց․ ցանցերում ՝