Հայերեն Russian

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է 10 րոպեանոց ծափահարությունների (տեսանյութ)

Ամերիկայում բնակություն հաստատած հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Կաննի միջազգային կինոփառատոնում իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերայից և գրել.««Անորա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Կաննի կինոփառատոնին արժանացել է 10 րոպեանոց ծափահարությունների:

Ավելի երջանիկ լինել չէի կարող: Շնորհավորում եմ Շոն Բեյքերին: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար։ Շնորհակալ ենք երբևէ եղած ամենահիասքանչ դերասանական կազմի և անձնակազմի: Շնորհակալ եմ իմ ընկերներին, ընտանիքին և բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում և աջակցում են ինձ: Սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ Կաննի 77-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում կայացել է ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմում հիմնական դերասանական կազմում ներգրավված են հայազգի դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝