Հայերեն Russian

Հրազենային վիրավորում է ստացել Թուրքիայում գործող «Ազգայնական Օջախներ» կազմակերպության նախագահը

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյայի Սափանջա շրջանում զինված բախում է տեղի ունեցել: Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Ռուստեմփաշա թաղամասում «Իդեալիստական Օջախներ» (Գաղափարապաշտների օջախներ) կոչվող թուրքական ծայրահեղական կազմակերպության շենքի առաջ, որ կապվում է Թուրքիայում գործող «Ազգային շարժում կուսակցության» (MHP) հետ, լեզվակռիվ է սկսվել, ինչն էլ հետագայում վերածվել է ծեծկռտուքի և ուղկեցվել կրակոցներով:

Միջանկյան նշենք, որ կազամակերպությունն առավել հայտնի է «Գորշ գայլեր» անունով, իսկ ԱՇԿ-ն հանդիսանում է այս ազգայնամոլական կազմակերպության քաղաքական թևը։

Լեզվակռվի մեջ են բռնվել կազմակերպության Սափանջայում գտնվող գրասենյակի նախագահ Էմիրհան Քաբալաքը և Ս.Ք. անունով անձը:

Արդյունքում Ս.Ք.-ն կրակոց է արձակել Քաբալաքի ուղղությամբ և վերջինս վիրավորվել է: Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս պահին ոստիկանության ջոկատների կողմից աշխատանք է տարվում դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնական երիտասարդական կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1960-ականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հովանու ներքո և հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝