Հայերեն Russian

Ֆրանսիան զինվшծ էսկալացիայի հերթական փուլն է հրահրում Հրվ. Կովկասում. Զախարովա

Ֆրանսիան զինված էսկալացիայի հերթական փուլն է հրահրում Հարավային Կովկասում, դա հաստատում է Հայաստանին Caesar հաուբիցների մատակարարման պայմանագիրը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ֆրանսիայի ղեկավարությունը չի առաջնորդվում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ժողովրդի շահերով: Փարիզը ձգտում է երկրների ներսում կամ երկրների միջև առկա տարաձայնությունները, հակասությունները օգտագործել որպես գործիք՝ սեփական կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար», – ասել է Զախարովան:

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:

«Նոր կարևոր հանգրվան՝ Caesar համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», – X-ում գրել էր պաշտոնյան:

Կիսվել սոց․ ցանցերում ՝