Թուրքիայում ռուս և բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բետոնե սյանը։
Մեկ մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել։ Վթարի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Մանավգաթա քաղաքում։ Ավտոբուսը Ալանիայի հյուրանոցներից զբոսաշրջիկներ էր տեղափոխում Անթալիայի օդանավակայան։ Կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան ամբողջ արագությամբ բախվել սյանը։
Ավտոբուսի վարորդը մահացել է հիվանդանոցում։ Մոտակա հիվանդանոցներ է տեղափոխվել 20 վիրավոր զբոսաշրջիկ, այդ թվում՝ 16 ռուս և 4 բելառուս։
Տեսանյութն այստեղ