Հայերեն Russian

Ովքե՞ր են «Ոսկե գնդակի» ֆավորիտ հավակնորդները

Հեղինակավոր Goal.com պորտալը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը։ Ցուցակը գլխավորում է «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Ռեալի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նահանջել է 7-րդ տեղ։

«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի

1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)
2. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա)
3. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)
4. Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)
5. Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա)
6. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ», ավարտել է կարիերան, Գերմանիա)
7. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)
8. Հարի Քեյն («Բավարիա», Գերմանիա)
9. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)
10. Նիկո Ուիլյամս («Աթլետիկ Բիլբաո», Իսպանիա)

France Football պարբերականը սեպտեմբերի 4-ին հրապարակել էր անհատական գլխավոր մրցանակի բոլոր՝ 30 հավակնորդների անունները։ 2003 թվականից ի վեր առաջին անգամ հավակնորդների ցանկում չեն ընդգրկվել Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին։ Արգենտինացին «Ոսկե գնդակին» արժանացել է 8, իսկ պորտուգալացին` 5 անգամ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝