Հայերեն Russian

Զելենսկին Սիրսկուց պահանջել է ամեն գնով պահպանել իրավիճակը Կուրսկում. Ուկրաինական աղբյուր

Ուկրաինական աղբյուրը գրում է.

«Նախագահական օֆիսի մեր աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին Սիրսկուց պահանջել է ամեն գնով պահպանել իրավիճակը Կուրսկի շրջանում, որտեղ ռուսական բանակը անցել է հակահարձակման և դուրս է մղում Ուկրաինայի զինված ուժերն օկուպացված տարածքներից։ Բանկովայայում կարծում են, որ Կուրսկի գործողության մեջ նախաձեռնության կորուստը կնշանակի Ուկրաինայի ռազմավարության պարտություն և կհանգեցնի Արևմուտքի ֆինանսական/ռազմական օգնության կրճատմանը: Առավել եւս, երբ ծրագրված է Բայդենի հետ Զելենսկու հանդիպումը, որտեղ Զելենսկին խոստացել է ներկայացնել ռուսներին հաղթելու ծրագիր: Եվ եթե դրա փոխարեն նա Վաշինգտոն մեկնի Կորսկից դուրս մղվելու լուրերով, հաղթելու ծրագիրը կարող է միայն ծիծաղ առաջացնել եւ ոչ թե փող տալու ցանկություն»։

Ապա աղբյուրն ավելացնում է.

«Ւսկ ահա Գլխավոր շտաբի մեր աղբյուրը հայտնել է, որ հակառակորդը ակտիվ հակահարձակում է իրականացնում Կուրսկի շրջանում։ Այսօր ռուսական զորքերն առաջ են շարժվում Լյուբիմովկա և Զելենի Շլյախ գյուղերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կտրել ուկրաինական ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Կուրսկի շրջանի օկուպացված տարածքի հյուսիսային մասում»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝