Հայերեն Russian

«Այդ նույն օրն ամեն ինչ մերժվել է». Գայա Արզումանյանը՝ ամուսնության առաջարկի մասին

«Հենց այդ օրը մերժվել է, ու այդ օրն այդ ամեն ինչը ավարտվել է, որովհետև կան հանգամանքներ ու պատճառներ իմ կյանքի հետ կապված, ես իմ անձնականին շատ լուրջ եմ վերաբերվում»,- խոսելով ինքնաթիռում իրեն մատուցած անակնակալի ու ամուսնության առաջարկության մասին՝ «Իրավունք»-ի եթերում ասել է երգչուհի Գայա Արզումանյանը:

«Չեմ կարող ասել, գուցե այդ ամենը շատ գեղեցիկ է բոլորին թվացել, բայց ես  ինքս պատրաստ չեմ նման քայլի, դա ինձ համար կյանքի լուրջ քայլ է: Գուցե երկար ժամանակ ունենայինք այդ մարդու հետ շփվելու, իրար իմանայինք, հնարավոր է այդ քայլին հանգիստ գնայի, բայց համարում եմ Աստծու կողմից ինձ դաս այս ամենը, որ ես կյանքում ամեն ինչին ավելի լուրջ նայեմ:

Չեմ ուզում շատ չակերտներ բացել, բոլորը գիտեն, որ ես անձնականից չեմ խոսում: Ես միշտ ասել եմ, երբ այդ օրը կգա, ես ինքս ասպարեզում կասեմ, որ ես ամուսնանում եմ: Այդ ամենը շատ պատահական էր, նրա որոշումն էր, դրա համար մերժեցի: Ես սկսել եմ ինձ շատ սիրել, ժամանակին այդպես չէի անում, բայց պատերազմից հետո հասկացա, որ պետք է ինքդ քեզ սիրես, որ կողակցիդ էլ թույլ տաս քեզ սիրել»,- նշել է երգչուհին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝