Հայերեն Russian

Քանի՞ անշարժ գույք է գնվել և վաճառվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ-ում. թվեր

Վիճակագրական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, թե օտարերկրյա քաղաքացիների կողմից ինչքա՞ն են կազմել գնված և վաճառված անշարժ գույքի գործարքները՝ ըստ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի՝ 2024 թվականի հուլիս ամսում։

Այսպիսով. օտարերկրյա քաղաքացիների կողմից մայրաքաղաք Երևանում գնվել է 70, իսկ վաճառվել 60 անշարժ գույք։

Արագածոտնի մարզում գնվել է 5, վաճառվել՝ 25 գույք։

Արարատի մարզում 7 գույք է գնվել, սակայն վաճառվել է 24 անշարժ գույք։

Օտարերկրյա քաղաքացիների կողմից Արմավիրի մարզում գնվել է 13, իսկ վաճառվել 26 անշարժ գույք։

Գեղարքունիքի մարզում գնվել է 8, վաճառվել՝ 9 անշարժ գույք։

Լոռու մարզում գնվել է 4 անշարժ գույք, սակայն վաճառվել է 26-ը։

Կոտայքի մարզում գնվել է 18, վաճառվել է 39 անշարժ գույք։

Շիրակի մարզում գնվել է 9, վաճառվել՝ 12 անշարժ գույք։

2 անշարժ գույք գնվել, իսկ 7-ը վաճառվել է Սյունիքի մարզում։

Վայոց Ձորի մարզում գնվել է ընդամենը 3 գույք և վաճառվել 2-ը։

Տավուշի մարզում գնվել է 9 գույք, վաճառվել՝ 23-ը։

Ընդհանուր ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից գնվել է 148 անշարժ գույք, իսկ վաճառվել՝ 253-ը։

Նայելով այս վիճակագրությանը՝ ակնհայտորեն երևում է, որ վաճառված անշարժ գույքի թիվը զգալիորեն գերազանցում է գնված անշարժ գույքի թվին՝ հատկապես սահմանամերձ մարզերում։

Առավել հետաքրքիրն այն է, թե ի՞նչ անշարժ գույքեր են ամենաշատը գնել և վաճառել օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում։

Օտարերկրյա քաղաքացիների կողմից ամենաշատ գնված անշարժ գույքը բազմաբնակարան շենքի բնակարանն է։ Բազմաբնակարան շենքի բնակարան գնվել է 56, իսկ վաճառվել՝ 95 հատ։

Ամենաքիչ գնված անշարժ գույքն արտադրական նշանակության շինությունն է, որից գնվել է 2, իսկ վաճառվել՝ 1 հատ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝