Հայերեն Russian

Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար

Բեյրութ և Դամասկոս իմ ուղևորության ուղերձը պարզ էր, և դա անկասկած աջակցություն էր դիմադրության շարժմանը. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Mehr գործակալությունը:

«Դիմադրության ճանապարհը բազմաթիվ զոհեր է տվել, բայց նրա ճանապարհը շարունակվելու է։ Սիոնիստական ռեժիմին ասում ենք՝ մի փորձեք մեր կամքը: Ցանկացած սխալի արձագանքը կլինի ուժեղ և դրան կտրվի համապատասխան ու հաստատուն պատասխան», – ասել է դիվանագետը:

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքի օբյեկտների վրա ցանկացած հարձակում անպայման կարժանանա ավելի ուժեղ պատասխանի:

«Թշնամիները գիտեն, թե ինչ թիրախներ են Իրանին հասանելի և տեսել են մեր հրթիռների հզորությունն ու ճշգրտությունը», – ասել է Արաղչին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝