Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: Այս մասին գրում է apnews.com-ը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն նման որոշումէ կայացրել՝ չնայած, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին հեռու պահել ամերիկյան ռազմական ուժերն Իսրայելից:
Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարության մեջ ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է THAAD մարտկոցի տեղակայումը նախագահ Ջո Բայդենի ցուցումով: Նա ընդգծել է, որ համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ապրիլին և հոկտեմբերին Իրանի կողմից զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակումներից հետո:
Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին: