Հայերեն Russian

Մբապեի փաստաբանն արձագանքել է հարձակվողի հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի փաստաբան Մարի-Ալիքս Կանու-Բերնարը արձագանքել է այն տեղեկություններին, թե իբր ֆուտբոլիստը հնարավոր է առնչություն ունենա Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում տեղի ունեցած բռնաբարության գործին:

Նախկինում Aftonbladet պարբերականը հայտնել էր, որ ոստիկանությունը սկսել է հետաքննություն բռնաբարության դեպքի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում, որտեղ այդ ժամանակ եղել է Մբապեն: Գործով կասկածյալների անունները դեռևս չեն հրապարակվել: Իրավապահ մարմինները հրաժարվել են մեկնաբանել ֆուտբոլիստի հնարավոր առնչությունը:

«Այս պահին մենք չենք կարող ասել, թե բողոքն ում դեմ է ներկայացված: Բողոքը չի հաստատում ճշմարտությունը և ոչինչ չի ապացուցում, և ես անգամ չգիտեմ՝ ուղղվա՞ծ է արդյոք դա Մբապեի դեմ: Նա ապշած է լրատվամիջոցների այս ողջ աղմուկից և չի հասկանում, թե ինչի մեջ կարելի է նրան մեղադրել:

Նա չի հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնք իր համար ռիսկային կարող են լինել: Դա լիովին բացառվում է, և ես վստահ եմ, որ նրա կողմից դատապարտելի արարքներ լինել չեն կարող: Այսօր նա լրիվ հանգիստ գնացել է մարզման, որովհետև գիտի, որ իրեն ոչնչի մեջ մեղադրել չի կարող:

Առաջիկայում մենք բողոք կներկայացնենք զրպարտական մեղադրանքի դեմ», — փաստաբանի խոսքերն է մեջբերում Marca-ն TF1 հեռուստաալիքի հղումով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝