Eventex Awards-ը իրադարձությունների ինդուստրիայում և տպավորությունների մարքեթինգում համարվում է ամենահեղինակավոր միջազգային ճանաչումը փաստող մրցանակը։ Առաջին անգամ Eventex Awards-ի վարկանիշ է ստացել նաև Հայաստանյան մի կազմակերպություն՝ Skill Event Marketing Company-ին՝ շահելով միանգամից երկու ոսկե մրցանակ՝ The Best Fair(Լավագույն տոնավաճառ) и People’s Choice Event(), ինչ այս ոլորտում առանձնահատուկ իրադարձություն է համարվում։
Մրցանակաբաշխության և Skill Event Marketing Company-ի գործունեության մասին մեր հարցերին պատասխանում է Սերգեյ Ուսնունցը՝ Skill Event Marketing Company-ի հիմնադիրը, որը նաև առաջադրվել է որպես թեկնածու՝ 2024 թվականի The Most Influential People in the Events Industry կոչման հավակնորդների ցանկում:
– Ամբողջ աշխարհից այս ոլորտի ամենահաջողակ կազմակերպությունները հավակնում են լինել Eventex Top 100՝ լավագույնների շարքում, ինչը նշանակում է նրանց հաջողվել է կազմակերպել իրենց ծավալով ու նշանակությամբ խոշոր միջոցառումներ ամենատարբեր ոլորտներում՝ որակի այն չափանիշներով, որոնք սահմանում և գնահատում է Eventex Awards-ը։ Ձեր կազմակերպությանը, փաստորեն, հաջողվել է այդ 100-յակում դասակարգվել և ստանալ ոսկե մեդալներ։ Դա դժվար մրցակցությո՞ւն էր։
– Նախ ասեմ, որ մրցանակաբշխությունն իրականցվում է 2009 թվականից և առաջին անգամ է հայաստանյան ընկերությունը հաջողություն գրանցել, ընդ որում այս տարի աննախադեպ մեծ քանակով՝ 1207 ընկերություն 67 երկրից պայքարում էին իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար։ Իրոք, շատ լարված մրցակցություն էր ձևավորվել: Ընդամենը 25 երկրներից կազմակերպություններ ընդգրկվեցին վարկանիշում, որոնցից առաջատար դարձան Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այսքանն արդեն ցույց է տալիս մրցանակի գլոբալ մասշտաբը և հեղինակությունը: Եվ այսպիսի մրցակցության պայմաններում, իհարկե, իրադարձային մարքեթինգի ոլորտում համաշխարհային հեղինակավոր վարկանիշում պատվավոր տեղ զբաղեցնելը և առաջատար ընկերություններից մեկը ճանաչվելը մեծ հաջողություն է Skill Event Marketing Company-ի համար:
–Հատկաապես ինչ չափանիշներ են հաշվի առնվում այդ մրցանակի համար, և ընդհանրապես ինչպիսի ընկերություններ կարող են դրան մասնակցել։
-Մասշտաբային միջոցառումների, փառատոնների և բիզնես համաժողովների կազմակերպման ասպարեզում գործունեություն ծավալող ընկերություններ են մասնակցում, ինչպիսին է նաև Skill Event Marketing Company-ն։ Շեշտը դրվում է ստեղծարարության և նորարարությունների վրա, այսինքն՝ պահանջն այն է, որ ընկերությունն ի վիճակի լինի կազմակերպել ինդուստրիայի չափանիշներ թելադրող բացառիկ իրադարձություններ, որոնք դրական արձագանքում են գտնում թիրախային լսարանների կողմից։ Տվյալ դեպքում կոնկրետ Skill-ի մասնակցությունը և հաջողությունը Eventex Awards-ում հնարավոր եղավ առաջատար գործատուների համար նշանակալից իրադարձություն դարձած Career City Fest (CCF)-ի՝ երկրում և տարածաշրջանում գործատուների բրենդինգի մասով խոշորագույն միջոցառման կայացման շնորհիվ: Career City Fest-ը գործատուների բրենդավորման մասով Հայաստանում և տարածաշրջանում խոշորագույն միջոցառում է, որը միավորում է առաջատար գործատուներին, ոլորտի փորձագետներին և արհեստավարժ մասնագետներին: Այդ փառատոնը, իրոք, նշանակալի իրադարձություն էր, և հաշվի առնվեց, որ այն միտված է առաջընթացի մշակույթ ձևավորելուն, տաղանդների համար հնարավորություններ ստեղծելուն և աշխատաշուկայի զարգացմանը: Բացի այդ, Eventex Top 100 վարկանիշը հիմնվում է մրցանակների քանակի վրա, որոնք նվաճել է ընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում, և առանձնացնում է այնպիսի ընկերություններ, որոնք ոլորտում առաջատար են՝ նորարարությունների և բարձր որակի շնորհիվ: Եվ այս բարդ չափանիշների պայմաններում այդպիսի հաջողություն ունենալն, իհարկե, և ուրախալի է և պարտավորեցնող է։ Դա ուղղակի ընդգծում է Skill-ի հավատարմությունը բարձր ստանդարտներին՝ իրադարձությունների և տպավորությունների մարքեթինգի բնագավառում:
–Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մարդու վրա տպավորություն գործելը մեղմ ասած՝ բարդ է, և հատուկ հմտություններ են անհրաժեշտ նման հավակնություն ունենալու համար։ Ամեն ինչ շատ արագ հնանում է և կորցնում երբեմնի տպավորությունը։
-Ինչ խոսք, այս ինդուստրիայում տեղում կանգնել չես կարող, պետք է անընդհատ նորացնես՝ նոր ոճ, նոր տպավորիչ գաղափարներ։ Նույնը կրկնել և նույն լավ արդյունքն ունենալ մեր գործում հնարավոր չէ, կրկնությունը կտա նախորդի համեմատ միայն վատ արդյունք։ Օրինակ, հաջորդ մեծ միջոցառումը՝ CCF 2K25, կանցկացվի 2025 թվականի ապրիլի 25-26: Հետևե՛ք և կտեսնեք բազմաթիվ նորություններ, որոնք էլ ավելի տպավորիչ և արդյունավետ են դարձնելու այդ կարևոր փառատոնը։Ամեն ինչ կարևոր է՝ ստեղծարարությունը, նորարարությունները։ Կարևոր է, որ աշխարհի լավագույն իրադարձությունների փորձը հաշվի առնվի, նոր տեխնոլոգիաները լայնորեն կիրառվեն: Բոլոր կոմպոնենտների համակցությամբ ստացվում է նույն միջոցառման համար՝ բոլորովին նոր բովանդակություն, նոր դիզայն, նոր մոտեցումներ և հետևաբար նաև՝ նոր հրաշալի տպավորություններ։
– Իսկ ինչ է իրենից ներկայացնում The Most Influential People in the Events Industry ինդեքսը, որին ևս դուք առաջադրված եք, արդեն՝ որպես անհատ։
– Այդ ինդեքսը ոչ թե անհատների, այլ հատկապես տվյալ ինդուստրիայի ներկայացուցիչների վարկանշման համար է։ Այն առանձնացնում է ամբողջ աշխարհից այս ոլորտի ականավոր անհատների, որոնք էական ազդեցություն են թողել ինդուստրիայի զարգացման վրա՝ իրենց տեսլականի, ստեղծագործ և նորարարական մոտեցման շնորհիվ: Ցանկը ձևավորվում է հանրային քվեարկության արդյունքների հիման վրա: Յուրաքանչյուրը կարող է քվեարկել այն անձանց օգտին, ով, իր կարծիքով, ամենից շատ ազդեցություն է թողել ոլորտի վրա: Ես ևս առաջադրված եմ, քանի որ իմ անցած ճանապարհով համապատասխանում եմ եղած պահանջներին և շնորհակալ կլինեմ, եթե մեր աշխատանքին մասնակցած մարդիկ, մեր պատվիրատուները, սպառողները, հանրությունն՝ ընդհանրապես, ովքեր այսպես կամ այնպես առնչվել են մեր գործին և տեղեկատվություն ունեն Skill-ի և անձամբ իմ գործունեության մասին, կմասնակցեն այդ քվեարկությանը, կքվեարկեն իմ թեկնածության օգտին, և, հաջողության դեպքում, իհարկե, դա ևս կնպաստի Skill-ի գործարար համբավին և հեղինակությանը։