«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուն։
37-ամյա խաղացողը կարծում է, որ հավաքականում իր թիմակից Լաուտարո Մարտինեսն է արժանի անհատական ամենահեղինակավոր մրցանակին:
«Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նա դարձավ Ամերիկայի գավաթի լավագույն ռմբարկուն՝ եզրափակչում խփելով հաղթական գոլը։ Լաուտարոն ավելի շատ է արժանի «Ոսկե գնդակին», քան մյուսները»,- ասել է Մեսսին։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։