«Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Զախարովան մրցույթին չի կարող մեկնել ընտանեկան հարցերի պատճառով:
Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել եւ յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից:
Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթն այս տարի անցկացվել էր Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան: Ոլորտի հայ մասնագետներն ավելի վաղ իրենց դժգոհությունն էին հայտնել առ այն, որ մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ոչ հայ մասնակից:
«Միսս Տիեզերք 2024»-ն անցկացվելու է Մեխիկոյում՝ նոյեմբերի 16-ին: