«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
37-ամյա հարձակվողը հոկտեմբերին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 հանդիպման կանոնավոր առաջնությունում, որտեղ խփել է 20 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Արգենտինացի աստղի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբեր, իսկ Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
Հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Մեսսին, Ֆլորիդայի ակումբի կազմում խփած 33 գոլով, շրջանցել է Լեոնարդո Կամպանային և դարձել «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն։ Օրեր առաջ Marca թերթը հայտնել էր, որ Մեսսիի թիմը կմասնակցի 2025 թվականին ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնությանը՝ որպես մրցաշարի հյուրընկալ երկրի ներկայացուցիչ։