«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել ենք նշելու, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «իշխանությունների սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանի բիզնեսը օրեցօր ծաղկում է:
Ավելին, նա նորանոր «դաշտեր» է մուտք գործում: Բացի «Շիրակ» թռչնաֆաբրիկայից, որը հիմա դարձել է ձվի արտադրության առաջատարը, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրից, որն այժմ կոչվում է Eighty Eight Hotel and Spa և դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկը, նա վերջին շրջանում «նվաճում» է այլ ոլորտներ ևս:
Ի մասնավորի, բացել է «88» սուպերմարկետների ցանցն ու ընդլայնում է այն, սկսել է «էլիտար» օղիների շարքի արտադրություն և այստեղ ևս «ֆուրոր» է արել: Հիմա էլ պարզվում է «վարուցանք» է իրականացնում շշալցված խմելու ջրի շուկայում: «Նալբանդյան» բրենդի ներքո արտադրվող ջուրն ունի «Life», այսինքն՝ «Կյանք» անունը:
Ընդ որում, այս ջրի շշերի տեսքը ևս ցույց է տալիս, որ «նորօրյա օլիգարխը» ճոխությունների սիրահար է, այս դեպքում՝ թե՛ դիզայնի, թե՛ գովազդի առումով. ըստ արտադրողների, «բնության մեծագույն բարիքը՝ ջուրը, երբեք այսքան գրավիչ չի եղել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում