Հայերեն Russian

Ո՞վ է կանգնած հայկական կրթական «Օսկարի» թիկունքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենախոշոր համահայկական դպրոցական մրցույթը՝ Koreez-ը, վաղուց ստացել է հայկական կրթական «Օսկար» անունը: Այն ինտելեկտուալ հարթակ է 3-12-րդ դասարանի աշակերտների և քոլեջի ուսանողների համար, որը հնարավորություն է տալիս մասնակցել բազմազան և հետաքրքիր մրցույթների: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Koreez-ն ստեղծվել է 2020 թվականին՝ ոլորտում առավել քան 15 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից:
Նախագծի առաքելությունն է ստեղծել առաջին ամենաուրախ կրթական միջոցառումը՝ համախմբելով տարբեր տարիքային խմբերի աշակերտների Հայաստանից։ Մրցույթի հետաքրքիր թեստհարցաշարերը մշակվել են ոլորտի լավագույն մասնագետների կողմից և հիմնված են դպրոցական ծրագրի վրա։ Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակած ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «Օսկար»-ին և բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը։
Այս տարի ևս հերթական անգամ Koreez-ի աջակիցն ու տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia ընկերությունը, որը մշտապես կանգնած է գիտական, կրթական, տեխնոլոգիական, ի մասնավորի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված տարաբնույթ խոշոր ծրագրերի ու նախաձեռնությունների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝