«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը կիսվել է, շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Մենք մեզ համարում ենք լավագույն թիմը, և կարծում եմ, որ մեզ հաջողվում է դա ապացուցել գործնականում։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք «Ռեալի» դեմ խաղում հաղթանակի հասնելու համար։ Թող հաղթի լավագույնը»,- կատալոնական գրանդի վինգերի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին պաշտոնական Կլասիկոն կկայան հոկտեմբերի 26-ին «Սանտյագո Բեռնաբեուում», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։