Հայերեն Russian

Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել

Իրանի Խուզեստան նահանգի Սալանդ շրջանում 10 կիլոմետր խորության վրա Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը:

Ավելի ուշ, նույն գործակալության փոխանցմամբ, Ֆարս նահանգի Դհարրամ քաղաքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։

Առայժմ վնասների մասին տեղեկություններ չկան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝