Անկեղծ ասած, իմ կարծիքով, այս չակերտների բացումը պետք է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում դառնար լուրջ քաղաքական քննարկումների առարկա, հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանում ևս շատերը պնդում են, որ Հայաստանը պետք է դեպի Արևմուտք շարժվի, իսկ Հայաստանի քաղաքական իշխանություններն էլ փաստացի երկու լարի վրա խաղալու քաղաքականություն են իրականացնում, բայց ցավոք սրտի հայաստանյան քաղաքական դաշտում այս կարևոր քաղաքական հայտարարությունը մեծ արձագանք չստացավ և լայն քննարկումների չարժանացավ, բայց իրականում սա շատ կարևոր քաղաքական գնահատական է, որը հնչեցրեց պարոն Իվանաշվիլին և մեր քաղաքական <<էլիտան>> պետք է լրջագույնս քննարկումներ սկսկի այս թեմայով, քանզի ակնհայտ է, որ դեպի Արևմուտք Հայաստանի շարժվելու դեպքում նմանատիպ մի առաջարկ էլ արվելու է Հայաստանին։
Հայաստանին ևս Արևմուտքը ցանկանալու է ներքաշել պատերազմի մեջ` Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու և Ռուսաստանի համար գեոպալիտիկ նոր խնդիրներ ստեղծելու նպատակով։ Առաջիկայում մեր հարևան Վրաստանում կարևոր իրադարձություններ են` պարլամենտական ընտրություններ, և ես անկեղծորեն ցանկանում եմ մեր հարևան վրաց ժողովրդին սառը դատողությամբ և քաղաքական հավասարակշռվածությամբ կայացնելու ճիշտ որոշում, որպեսզի Վրաստանը հեռու մնա աշխարհաքաղաքական խաղերից և չհայտնվի արևմտյան գերտերությունների տեսադաշտում այն իմաստով, որ Վրաստանից ևս կերտեն Արևմուտքի շահերը սպասարկող գործիքի։
Մեզ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, շատ կարևոր է, որ մեր հարևան Վրաստանում կայունություն լինի և Վրաստանը չներքաշվի հակառուսական արևմտյան պայքարի ծիր։



