Հայերեն Russian

Հարձակումը հաջողությամբ կասեցվել է. Իրանի հակաօդային պաշտպանության ուժեր

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել:

Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Չնայած Իսլամական Հանրապետության պաշտոնյաների կողմից հանցավոր և անօրինական Սիոնիստական ռեժիմին ուղղված նախկին զգուշացումներին, այսօր առավոտյան ռեժիմը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգների ռազմական կենտրոնների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։

«Որոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցվել: Միջադեպի չափը հետաքննվում է»,- ասվում է փաստաթղթում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝