Հայերեն Russian

Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն դաժանաբար կյանքից զրկած կինը կալանավորվեց

Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն կյանքից զրկած կնոջը մեղադրանք է ներկայացվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչփար համայնքում գտել էին 44-ամյա Վարդան Ա.-ին սպանած կնոջը։ Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդն ինքն է իրեն գցել դանակի վրա, սակայն ուշագրավն այն է, որ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել է 6 դանակի հարված:

ArmLur.am-ը նկատեց, որ սպանված տղամարդն ու ձերբակալված կինը արտաամուսնական կապի մեջ են եղել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, իրավապահները տվյալներ ունեն, որ կինն առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Խաչփար համայնքում գտնել էին 44-ամյա Վարդան Ա.-ին , ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել էր խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:

Տեղում պարզվել էր նաև, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝