Հայերեն Russian

ՊՍԺ-ն հաղթել է 10 հոգով մնացած «Մարսել»-ին

Ֆրանսիական Լիգա 1-ի 9-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթանակի հասավ «Մարսելի» նկատմամբ։

Փարիզյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ժոաու Նևեշը և Բրեդլի Բարկոլան, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Լեոնարդո Բալերդին։ Արդարության համար նշենք, որ «Մարսելը» հանդիպման 20-րդ րոպեից խաղում էր 10 հոգով՝ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Ամին Հարիտը։

Այս հաղթանակից հետո փարիզցիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 23-ի ու կրկին միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Ռոբերտո դե Ձերբիի թիմը 3-րդն է 17 միավորով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝