Հայերեն Russian

«Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր կյանքի պատմությամբ, պատմել, թե ինչպես են իր ամենամոտ ընկերուհիներն իրեն դավաճանել:

«Տարիներ առաջ, երբ ես նշանադրված էի, մատանին մատիս էր, իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ դիմահարդարում ու վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ:

Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի ոչինչ չասել: Բնականաբար նա ամեն ինչ փորձեց անել, որ ես իրեն կարողանամ ներել:

Շատերդ նրան ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա, հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի նրան: Իմ մեջ ներեցի և բաց թողեցի, որ այդ ջղայնությունն իմ մեջ չապրի, բայց հասկացա, որ տվյալ անձնավորությունը ինձ մոտ չի կարող այլևս կանգնել ու ինձ հետ որևէ կապ ունենալ:

Անցան տարիներ, ինքը փորձեց ինձ հետ կապ հաստատել, բացատրություն տալ, որ ինքը չի եղել այդ շփման սկզբնաղբյուրը, բայց ինձ համար կարևոր չէ, թե ով է սկսել:

Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր, նրան ևս բոլորը ճանաչում են, ով արեց ճիշտ նույն բանն իմ գլխին:

Իմ կյանքի դասն այն էր, որ ես պետք է երբեք ոչ մի ընկերուհու չթողնեմ մոտ իմ ընտանիքին, իմ հարաբերություններին: Երբեք չես կարող պատկերացնել, թե որտեղից կստանաս այդ հարվածը մեջքիդ:

Եվ, եթե քեզ թվում է, որ քո մտերիմ ընկերուհին երբեք ընդունակ չէ դրան, հենց առաջինն ինքն է ընդունակ: Ես այնքան դավաճանություններ եմ տեսել իմ կյանքում և այդ բոլորի սկզբնաղբյուրը, կարծում եմ, հենց նախանձն է»,- պատմել է Անահիտ Սիմոնյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝