TNT-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հումորիստ, գրող Եվգենի Պետրոսյանին հրավիրել է դառնալ Comedy Club ժամանցային շոուի մշտական ռեզիդենտ, հաղորդում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերին ТНТ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Comedy Club» շոուն, որը եթեր հեռարձակվում էր 19 տարի, փակվում է։ Ավելի ուշ նախագծի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը և հաղորդավար Պավել Վոլյան հերքեցին ծրագրի փակումը, ասելով, որ դա նշանակում է միայն Comedy Club-ի հին փուլի ավարտը և հայտարարում է նոր սեզոնի մասին: Խարլամովի խոսքով՝ շոուն միշտ զարգացել և հարմարվել է «նոր ժամանակներին», գրում է РИА Новости-ն։
«Մենք քննարկում էինք՝ արդյոք Պետրոսյանը կարող էր լինել Comedy Club-ի ռեզիդենտ, եթե ցանկանար։ Դուք եթե երբևէ որոշեք կանոնավոր կերպով դուրս գալ Comedy Club-ի բեմ, իմացեք, որ մեր դռները բաց են ձեր առջև ТНТ-ում», – Կանդելակիի խոսքերն են մեջբերում մամուլի ծառայությունում։