Երգիչ Ջասթին Բիբերի և մոդել Հեյլի Բիբերի արտաքինը մտահոգել է համացանցի օգտատերերին։ Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հրապարակել է Daily Mail-ը։
Լուսանկարիչները Բևերլի Հիլզում լուսանկարել են հայտնի զույգին սպա-սրահից դուրս գալիս։ Նշվում է, որ մոդելը կրել է սպիտակ շապիկ, շագանակագույն կաշվե բաճկոն և լայն տաբատ։
Հայտնիները փորձել են թաքնվել պապարացիներից՝ կրելով արևային ակնոցներ և գլխարկներ։
Մեկնաբանություններում համացանցի օգտատերերը խոսել են ամուսինների արտաքին տեսքի մասին։ «Այս զույգն այնքան դժբախտ տեսք ունի», «Նրանք երբեք չեն խոսում իրար հետ և նույնիսկ չեն նայում միմյանց վրա», «Հուսով եմ, որ տղայի հետ ամեն ինչ կարգին է», – գրել են նրանք: