Հայերեն Russian

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

  • հանրային սննդի օբյեկտի խոհանոցի հատակը, առասատաղը, պատերը չեն գտնվել հարթ և նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ և ախտահանել համապատասխան նյութերով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝