Ավտովթարի հետևանքով զոհվել է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը՝ Արթուր Խաչատրյանը։
Oragir.News-ին հայտնի դարձավ, որ նա Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր, ընտանիքի ավագ որդին։
«Ավտոմեքենան Արթուրն է վարել։ Մեքենայում 3 հոգով են եղել՝ ինքը, մորաքրոջ և հորեղբոր տղաները։ Մյուս երկուսի վիճակը նորմալ է։ Խոսակցություններ կան, որ սրտի կանգ է ունեցել, դրա համար էլ ճանապարհից դուրս է թռել։ Հստակ պատասխանը կտա դատաբժշկական եզրակացությունը։
Իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան։ Փոքր եղբայրը շատ շուտ է մահացել՝ դպրոցական տարիքում։ Մյուս եղբայրը՝ Արտյոմը, ամուսնացած չէր, 25 տարեկան էր, երբ 2020 թվականին կամավոր մեկնեց պատերազմի դաշտ և այնտեղ զոհվեց։ Արթուրը մեծն էր, 33 տարեկան, ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։ Տղաների վրա իր եղբայրների անուններն էր դրել՝ Արսեն, Արտյոմ։ Փոքր տղան 2 տարեկան է, զոհված եղբոր անունն էր դրել»,- ասաց Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը։