Հայերեն Russian

«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին

«Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Միշտ ասել եմ, որ մարդկային, բարոյականության և պարկեշտության որևէ բիծ չկա իմ 1-ին ընտրյալի մեջ, ու չեմ կարող դժգոհել իր մարդկային տեսակից:

Եղել է հրաշալի մարդ, բայց հարցեր կային, որ ընդհանուր եզրեր ուղղակի չգտանք: Մենք շատ երկար շփվեցինք մինչև ընդհանուր կենցաղ կիսելը իրար հետ ու բացարձակ տարաձայնություն չկար մեր մեջ: Բայց կենցաղ ամեն դեպքում ջրի երես է բարձրացնում հարցեր, որոնք ընկերություն անել այդ լավ, քաղցր շրջանում չես տեսնում: Եվ, երբ այդ հարցերը ջրի երես դուրս եկան, մենք երկուսով չհաղթահարեցինք»,- խոսելով 1-ին ամուսնության մասին՝ «Խոստովանություն» հաղորդման շրջանակներում պատմել է երգիչ Նարեկ Բավեյանը:

Նա նաև պատմել է 2-րդ կնոջ՝ Քրիստինային մասին, ում հետ հանդիպումը եղել է շատ պատահական:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Մի անգամ քույրս խնդրեց իր որդուն ես վերցնեմ գիմնաստիկայի դասից, քանի որ ինքը չէր հասցնում: Այնտեղ առաջին անգամ տեսա Քրիստինային, որևէ մեկին չխնդրեցի միջնորդել, պարապմունքից հետո Ազարյան դպրոցի բակում, ես ինքս իմ հարցերը լուծեցի:

Ես շնորհակալ եմ իմ կնոջը, առաջին հերթին իմ 2 հրաշք բալիկների համար: Ես սիրում եմ և՛ իմ կնոջը, և՛ իմ բալիկներին: Ես շատ սիրում եմ իմ ընտանիքը:

Կինս բալետի պարուհի է, բալետն ամեն մարդու բան չէ: Եվ, եթե ես չլինեի երգարվեստում, արվեստին մոտ, ես գուցե մեկ անգամ նայելուց հետո չհասկանայի, չընկալեի և անգամ խանդիր տեսարաններ սարքեի: Ու չգիտեմ հետագայում ինչպես կզարգանար ամեն բան, որովհետև ինքը իր գործը շատ է սիրում: Ինքը պարարվեստը խելագարության չափ սիրում է:

Բայց մեր մեջ երբեք նման հարց չի առաջացել, որովհետև  ես միշտ հիացմունքով եմ նայել նրան բեմում ու հիացմունքով եմ վերաբերվում այդ արվեստին, բալետը համարում եմ բարձր արվեստ: Այնպես, որ մենք իրար հասկանում ենք, գոտեպնդում ու խրախուսում ենք»,- անկեղծացել է Նարեկ Բավեյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝