Նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 «BMW», «Nissan», և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված: Պարեկային ծառայությունը պարզում է կայանված և բախված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: