Հայերեն Russian

Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի, Փարիզի արքեպիսկոպոսի և այլ հյուրերի ուղեկցությամբ այսօր շրջել է Փարիզի Աստվածամոր տաճարում՝ դառնալով առաջին այցելուներից նորոգման աշխատանքներից հետո:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հրդեհը հսկայական վնաս էր հասցրել կոթողին: 5-ամյա նորոգման աշխատանքների արդյունքում տաճարը ներկայանում է նոր և շքեղ տեսքով, թեև արտաքին տեսքի աշխատանքներն ընթացքի մեջ են:

Նոդր-Դամը այցելուների կբացի դեկտեմբերի 8-ին։ Տարեկան տաճարն ունենում է միլիոնավոր այցելուներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝