Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա, սակայն հետագա զարգացումները կախված են Թեհրանի դիրքորոշումից։
Այս մասին դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես կարծում եմ, որ կա բանակցությունների (վերսկսման) հեռանկար։ Բայց, իհարկե, դա կախված է նրանից, թե Իրանը ինչ կընտրի և կորոշի արդյոք ներգրավվել այս գործընթացում»,- ասել է Բլինկենը:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև, որ Թեհրանի հետ հնարավոր համագործակցության մասին որոշումը կկայացնի ԱՄՆ նոր վարչակազմը։