Հայերեն Russian

Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով

Քրիշտիանու Ռոնալդուի սիրեցյալ Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով։

сумк.jpg (347 KB)

Խոսքը Chanel Matte Alligator Jumbo Double Flap Bag հազվադեպ մոդելի մասին է՝ ծովափրփուրի գույնով եւ ոսկե ձեւավորմամբ։ Մոտ 45 000 դոլար արժողությամբ պայուսակն ունի կաշվե աստառ եւ կուլտային փական՝ «CC» նշանով։

сумк1.jpg (47 KB)

Հետաքրքիր է, որ մինչ ինսթագրամի նրա գրառումը ընդգծում էր այս պայուսակի գեղեցկությունն իր վառ երանգով, պարզվել է նաեւ, որ նա գնել է նույն պայուսակը սեւ գույնով։ Ջորջինան արդեն ունի հայտնի՝ 10 000 դոլար արժողությամբ պայուսակի մարմնագույն եւ սպիտակ տարբերակները, ինչպես նաեւ Chanel-ի այլ պայուսակներ։

сумк2.jpg (244 KB)

Նա ցուցադրել է իր վերջին փիրուզագույն պայուսակը, որը գնել է Դուբայ կատարած վերջին ուղեւորության ժամանակ, որտեղ ընտանիքը տոնել է Ամանորը 70 միլիոն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավում:

сумк3.jpg (258 KB)

Նշենք, որ Ջորջիան պատկառելի հավաքածու ունի՝ 150 պայուսակներ Hermès-ից, Prada-ից եւ Chanel-ից, որը գնահատվում է ավելի քան 1 մլն դոլար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝