«Փաստ» օրաթերթը գրում է.
Տեղեկացրել էինք նաև, որ, ի մասնավորի, օրերս Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հանդիպել է հասարակականքաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ վերջինս հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին։ «Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևի հետ ունեցանք շատ կարևոր և հանգամանալից զրույց։ Շնորհակալ եմ պարոն պետքարտուղարին հանդիպման և կարևոր զրույցի համար»,-իր ֆեյսբուքյան էջում նշել է Մհեր Ավետիսյանը։
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այս հանդիպման ժամանակ ու ինչ նպատակ են հետապնդում նման հանդիպումները, մեզ դեռևս պարզել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում