Հայերեն Russian

Կատաղած արջը հարձակվել է տղամարդու վրա, երբ վերջինս գնում էր խանութ. ԱՄՆ

ԱՄՆ-ում արջը հարձակվել է տղամարդու վրա, երբ նա քայլում էր դեպի խանութ։ Այս մասին հայտնում է NBC Philadelphia-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Ջիմ Թորփ քաղաքում։ Երիտասարդը որոշել է գնալ խանութ, սակայն ճանապարհին սեւ արջ է նկատել։ Դեպքի վայրից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է տուժողը փորձում փախչել գիշատիչից, բայց նա շարունակում էր հետևել նրան։

Կենդանին ինչ-որ պահի կանգնել է երկու ոտքի վրա, հարձակվել և տապալել տղամարդուն ձյան մեջ։ Հարձակումը նկատել է տեղի մեկ այլ բնակիչ, ով վերցրել է ատրճանակը և կրակել արջի վրա։

Երիտասարդի խոսքով՝ հարձակումից հետո իրեն լավ է զգում։ Նա ենթադրում էր, որ գիշատիչը պարզապես սնունդ էր փնտրում։

Փենսիլվանիայի խաղերի հանձնաժողովն իր ուշադրությունը հրավիրել էիրավիճակի վրա: Փորձագետները պարզել են, որ արջը կատաղությամբ է հիվանդացել։ Գերատեսչությունում հավելել են, որ սև արջերը, որպես կանոն, ագրեսիա չեն ցուցաբերում մարդկանց նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝