Հայերեն Russian

Մախաչևը գնահատել է Ծառուկյանի հետ ևս մեկ մենամարտ անցկացնելու շանսերը

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը գնահատել է իր և նույն քաշային կարգի դասարակգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի միջև հնարավոր ևս մեկ մենամարտ անցկացնելու շանսերը, հայտնում է  Armsport-ը։։

«Հնարավորություն կա՞, որ ես նորից կռվեմ Արման Ծառուկյանի հետ. դե, իհարկե, կա: Բայց հաստատ ոչ հաջորդ մենամարտում, քանի որ Դանա Ուայթն արդեն հարցազրույցում ասել է, որ Արմանը կորցրել է իր հնարավորությունը»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը UFC 311-ում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, բայց մենամարտից մեկ օր առաջ հանվեց մրցաշարից մեջքի վնասվածքի պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝