Հայերեն Russian

«Լիոն»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը

Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Պյեր Սաժեն լքել է պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մասնագետի հետ թիմը լքել է նրա ողջ մարզչական շտաբը։

Հիշեցնենք, որ 45-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2023 թվականի նոյեմբերից։ Նա փոխարինեց Ֆաբիո Գրոսոյին։

Ըստ տարբեր ինսայդների՝ Սաժեի փոխարեն թիմը կարող է գլխավորել պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝