Հայերեն Russian

ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքին տագնապալիորեն նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. Լավրով

ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» (America First) հայեցակարգին տագնապալիորեն նման է Ադոլֆ Հիտլերի ժամանակ Գերմանիայում տարածված «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի համար իր հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Ուժի միջոցով խաղաղություն հաստատելու վրա խաղադրույք անելը կարող է վերջնականապես թաղել դիվանագիտությունը», – մեկնաբանել է Լավրովը։

ԱԳ նախարարի խոսքով՝ նման հայտարարություններում չի նկատվում նվազագույն հարգանք Վաշինգտոնի միջազգային պարտավորությունների նկատմամբ։

Նշենք, որ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Դոնալդ Թրամփը որդեգրել է «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությունը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝