«Փաստ» օրաթերթը գրում է.
Առհասարակ, Կարեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդման հետ կապված՝ մասնագետները նշում են, որ այս քրեական գործը փաստացի հանդիսանում է բիզնես գործարքների քրեականացում, ինչը չափազանց վտանգավոր է Հայաստանի տնտեսական միջավայրի համար: Առավել աբսուրդային է, որ 140 օրից ավելի է, ինչ ապօրինաբար կալանավորված է գործարարի կարգավիճակ ունեցող անձը, որը նախկինում երբևէ չի արատավորվել: 2018 թվականից ի վեր սա միակ դեպքն է, որ գործարարն անընդմեջ 140 օրից ավելի նման մեղադրանքով կալանավորված է, չնայած մշտապես բարձրացվել է այլընտրանքային խափանման միջոցների հարցը:
Ըստ իրականացված հետազոտությունների, տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերում դրա պայմանների խախտման դեպքերը վիճակագրական իմաստով նույնիսկ 2 % չեն կազմում, և չնայած նրան, որ այս 140 օրվա ընթացում գործարար Կ. Հակոբյանի պաշտպանները միջնորդել էին, որ տնային կալանքը որպես խափանման միջոց փոխարինի կալանքին, դրանք մշտապես մերժվել են, իսկ թե ինչու, այդ հարցի պատասխանը, ըստ մասնագետների, իրավաբանությունից դուրս է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում