Հայերեն Russian

Կրեմլում նշել են Պուտինի եւ Թրամփի բանակցությունների հնարավոր օրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ փետրվարի վերջ կամ ավելի ուշ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արեւմտյան լրատվամիջոցները շատ բան են գրում, մեր լրատվամիջոցները շատ բան են գրում… Կարող է լինել, կարող է եւ չլինել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի եւ Թրամփի միջեւ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ փետրվարի վերջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝