Հայերեն Russian

Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան, «Սպուտնիկ Ադրբեջանի» փոխանցմամբ՝ այս մասին Աստանայում իր ղազախ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Արդեն բավականին երկար ճանապարհ ենք անցել միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում: Չնայած դրան՝ կայուն խաղաղության ճանապարհին շատ խոչընդոտներ են շարունակում մնալ», – ասել է Բայրամովը։

Ըստ նրա՝ հիմնական խոչընդոտներն «Ադրբեջանի նկատմամբ ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են, Հայաստանի սրընթաց ռազմականացումը և ռևանշիստական ​​տրամադրությունների աճը»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝