Հայերեն Russian

Դատարանից վերադարձված դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թաքցրել էր կասկածելի զանգվածներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն, դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է, իսկ դեղնավունը՝ թութուն։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝