Հայերեն Russian

Իսրայելն ավարտել է Ռաֆահի շրջափակումը

Իսրայելական զորքերը ավարտել են Գազայի հարավում գտնվող Ռաֆահի շրջափակումը։ Հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը։

Ռաֆահի ուղղությամբ հարձակման մեկնարկի մասին Իսրայելի բանակը հայտարարել էր ապրիլի 2-ին՝ նշելով, որ գործողության գլխավոր նպատակը «Մորագի միջանցքի» գրավումն է։ Այն միմյանցից բաժանում է պաղեստինյան Ռաֆահ և Խան-Յունիս բնակավայրերը։

«Վերջին 24 ժամերին 36-րդ դիվիզիայի ստորաբաժանումները ավարտել են «Մորագի միջանցքի» բացումը՝ միմյանցից մեկուսացնելով Խան-Յունիսը և Ռաֆահը», – հայտարարել է Իսրայելի բանակը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝